972 դիտում
18:09 10-12-2018
«Ազատ հայրենիք» կուսակցության ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
Հարգելի՛ հայրենակիցներ, Սահմանադրությունը համարվում է պետության օրինականության խորհրդանիշը, և այս առումով շատ կարևոր է պետականության կառուցման ճանապարհին արձանագրել մեր հանրապետության՝ ժողովրդավարության ուղին ընտրելու փաստը:
ԱՀ անկախության հռչակումը և պետական անկախության մասին հանրաքվեի անցկացումը լիովին արտահայտում էր արցախահայության կամքը, և հետագայում արդեն Մայր օրենքի ընդունումը վերահաստատումն էր այն բանի, որ մեր ժողովուրդը հավատարիմ է անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու իր ձգտումներին, որտեղ օրենքի գերակայությամբ երաշխավորված կլինեն մարդու իրավունքները: Եվ այսօր մեր խնդիրն է ստեղծել քաղաքականապես ու սոցիալապես հավասարակշռված, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող պետություն:
Մենք շարունակելու ենք հետևողական աշխատանք տանել, որպեսզի ունենանք սահմանադրական արժեքները լիարժեքորեն կրող հասարակություն:
Այս նշանակալի տոնի և ԱՀ պետական անկախության հանրաքվեի կապակցությամբ «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորում է հանրապետության բոլոր քաղաքացիներին և մաղթում խաղաղություն ու նորանոր հաջողություններ:
[b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
15:50 10-12-2018
«Ազատ հայրենիք» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի Սահմանադրության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»