211652_close_icon
views-count2055 դիտում article-date 15:50 10-12-2018

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Սահմանադրությունը համարվում է պետության օրինականության խորհրդանիշը, և այս առումով շատ կարևոր է պետականության կառուցման ճանապարհին արձանագրել մեր հանրապետության՝ ժողովրդավարության ուղին ընտրելու փաստը: ԱՀ անկախության հռչակումը և պետական անկախության մասին հանրաքվեի անցկացումը լիովին արտահայտում էր արցախահայության կամքը, և հետագայում արդեն Մայր օրենքի ընդունումը վերահաստատումն էր այն բանի, որ մեր ժողովուրդը հավատարիմ է անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու իր ձգտումներին, որտեղ օրենքի գերակայությամբ երաշխավորված կլինեն մարդու իրավունքները: Եվ այսօր մեր խնդիրն է ստեղծել քաղաքականապես ու սոցիալապես հավասարակշռված, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող պետություն: Մենք շարունակելու ենք հետևողական աշխատանք տանել, որպեսզի ունենանք սահմանադրական արժեքները լիարժեքորեն կրող հասարակություն: Այս նշանակալի տոնի և ԱՀ պետական անկախության հանրաքվեի կապակցությամբ «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորում է հանրապետության բոլոր քաղաքացիներին և մաղթում խաղաղություն ու նորանոր հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր