211652_close_icon
views-count1768 դիտում article-date 16:25 11-12-2018

Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը: Նշվում է, որ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում Հայաստանի և Վենեսուելայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, զրույց է ունեցել դեսպանների հետ, նրանց հաջողություն մաղթել իրենց առաքելությունը իրակակացնելու հարցում: Դեսպանների ընդունելությունը կազմակերպվել է ընդունված արարողակարգերին համապատասխան:

Նմանատիպ նյութեր