211652_close_icon
views-count1367 դիտում article-date 15:23 28-04-2014

Բաշար Ասադն առաջադրվել է որպես Սիրիայի նախագահի թեկնածու

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրությունների մասնակցության համար։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով երկրի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Լահամին։ Նշվում է, որ Ասադը Սիրիայի նախագահի թեկնածուներից 7֊րդն է։ Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի ընտրությունները կայանալու են հունիսի 3֊ին։ Ըստ ՄԱԿ֊ի կարծիքի՝ քաղաքացիական պատերազմի պայմաններում նախագահի ընտրությունների անցկացումը կոնֆլիկտի կարգավորման խոչընդոտ կհանդիսանա։

Նմանատիպ նյութեր