1763 դիտում
12:30 13-12-2018
Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում. Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները
Կառավարության հերթական նիստում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ընդգծեց, որ քաղաքացիները լուրջ մանդատ է տվել «Իմ քայլը» դաշինքին առաջիկա 5 տարիների ընթացքում երկրի կառավարումն իրականացնելու համար:
Վարչապետի պաշտոնակատարն ուղենշեց առաջիկա շրջանի կառավարության մի քանի կարևոր անելիքներ: «Առաջինն իհարկե, տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, որն առաջիկայում շարունակելու է աճել: Ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել և հանձնարարել՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա, որ որևէ նախագծի շուրջ խոչընդոտներ կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտը պետք է վերացնել և հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի այդ առումով ևս որևէ արհեստական խոչընդոտ չլինի:
«Առաջիկա անելիքները թվում կարևորը ներդրումների խթանումն է և շատ արագ բոլոր պոտենցիալ ներդրողների համար ստեղծել բարենպաստ միջավայր, որպեսզի ներդրումային մտադրությունները դառնան ներդրումներ:
Երկրորդը կարևորագույն անելիքը՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է, և այս խնդրի լուծումը կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի և ինժեներական, տեխնիկական միտքը զարգացնելու հրամայականի հետ:
Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է և ասել եմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է հավելյալ աշխատանք տանել, խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաջորդ կարևոր ուղղությունը լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը, նրա կապվածությանը տնտեսական կարիքների հետ ուժեղացնելը: «Խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին, մեծ դիսբալանս է առաջացել բուհական և գերատեսչական համակարգերի միջև:
Մեր հաջորդ կարևոր խնդիրն առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումների իրականացվում են, որոնց նպատակը ծառայությունների հասանելիությունը հանրության լայն շերտերին ապահովելն է: Այդ ծառայություններն իրապես և ամբողջ ծավալով պետք է իրականացվեն:
Կարևորում ենք նաև պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը: Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի և քաղաքացների բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնել: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
15635 դիտում
18:03 12-11-2020
Բալասանյանը դեռ ամեն ինչ կորած չի համարում ու բազում շանսերի ուղիներ մատնանշեց. Թագուհի Թովմասյան
1027 դիտում
09:43 25-06-2023
«Վագների» խռովությունը մատնանշեց ՌԴ պաշտպանության նախարարության թույլ կողմերը
Այս բաժնից
1018 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
967 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան
2527 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին