1910 դիտում
09:23 14-12-2018
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը
Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, [url=https://www.amerikayidzayn.com/a/4699813.html#player-start-time=0.120994]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ ընդլայնել հարաբերությունները բոլոր մակարդակներով.
«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»:
Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը երեք ուղղություններով. կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների աջակցություն:
Պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սենատոր Մենենդեզի հարցին՝ Լինն Թրեյսին նշել էր, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի իր լիազորությունների սահմաններում անելու է ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները» և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին.
«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ և կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին Սենատի հանձնաժողովը հաստատել է նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավար դեսպան Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
22:15 13-12-2018
Սենատի հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը