211652_close_icon
views-count3804 դիտում article-date 10:01 14-12-2018

Ով կլինի ԱԺ փոխնախագահ ընդդիմադիր ԲՀԿ-ից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանը իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի հետ: ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաև ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր