211652_close_icon
views-count1383 դիտում article-date 10:41 18-12-2018

Աննա Հակոբյանի հանդիպումները Շվեյցարիայում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետի պաշտո­նակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադ­րամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայում հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարնե­րի և գործարարների հետ: Դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրի­գոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափագյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նա­խագահ Անի Մեսրոպյանը, «Ֆրագման» ասոցիացիա­յի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը: Շվեյցարահայ բա­րերարները ներկայացրել են իրենց գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գոր­ծում: Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուոքահայ մեծ բարերար «Պոդոսյան հիմնադրամ»-ի նախա­գահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը Մոգջան Պողոսյանին: Աննա Հակոբյանն այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են համագործակցելու մի շարք առաջարկություններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր