2250 դիտում
13:07 14-12-2018
Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կոչ է անում Գյումրիում տեղի ունեցած միջադեպը՝ ծեծի հետևանքով 57-ամյա կնոջ մահը, որի համար ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել, չքաղաքականացնել և հապճեպ եզրակացություններ չանել:
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):
Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:
Նմանատիպ նյութեր
2379 դիտում
20:31 29-03-2021
Արցախի ՄԻՊ-ն իրավապահներին կոչ է անում քննել Շուշի-Լիսագոր հատվածում տեղի ունեցած միջադեպը
2935 դիտում
23:56 06-03-2024
Զախարովան կոչ է անում չքաղաքականացնել իր՝ ադրբեջանական «հաղթանակի խորհրդանիշ» կրծքազարդը նվեր ստանալը
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված