211652_close_icon
views-count20099 դիտում article-date 14:05 21-05-2020

Արա Բաբլոյանը բոլորին, նաև իր ընկերներին կոչ է անում կորոնավիրուսը չքաղաքականացնել ու սխալ տեղեկություններ չտարածել. Ա1+»

Կորոնավիրուսի դեպքերի ավելացման, վարակի դեմ պայքարին ուղղված կառավարության քայլերի ու այլ թեմաների շուրջ «[url=https://a1plus.am/hy/article/368411?fbclid=IwAR0tQP3tYFrEgNqLK3JhvjjoDL02ge4bWKCzOUGank8_iLWjfR6clXOjpN4#.XsKeCqW9-aw.facebook]Ա1+[/url]»-ը զրուցել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։ [b]- Պարոն Բաբլոյան, երեկվա համեմատ այսօր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գրեթե կրկնապատկվել և հասել է 351-ի: Դա սահմանափակումների թուլացմա՞մբ, թե այլ հանգամանքով է պայմանավորված: [/b] - Ցավում եմ, որ գործընթացն այնպես չի գնում, ինչպես ենթադրում էինք մենք` որպես առողջապահության կազմակերպիչներ: Այս դեպքում երկու պատասխանատու կողմ կա` կառավարությունն ու մյուս պատկան մարմինները, և հանրությունը, որը պետք է հետևի պետության կողմից առաջարկվող կարգուկանոնին: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել հասնել մեր հանրության այն վարքագծին, որ ամեն մարդ կամ գոնե մեծամասնությունը կարողանար հասկանար ու իրականացներ անհրաժեշտ սահմանափակումները, որպեսզի կարողանայինք կանխարգալելել վարակի տարածումը: [b]- Պատճառն այն է, որ կառավարությունն ու այլ պատկան մարմիննե՞րը ճիշտ միջոցներ չեն կիրառել, թե՞ մենք կարգապահ հանրություն չենք: [/b] - Ես հետևում եմ բոլոր քննադատություններին ու կարծիքներին ու դրանք կարող եմ բաժանել երեք մասի: Մի մասը բավականին կառուցողական առաջարկություններ են, բայց դրանք ներկայացնելիս` փորձում են օգտագործել քաղաքական երանգ: Երկրորդ խումբն ունի առաջարկություններ, որոնք ոչինչ չեն ներկայացնում, բայց ունեն քաղաքական նշանակություն: Եվ երրորդ խումբն ունի առաջարկներ, որոնք չունեն քաղաքական նշանակություն: Վերջինս իր հերթին երկու մասի է բաժանվում. մի մասը բանիմաց մարդկանց կողմից պիտանի առաջարկներն են, և գործից չհասկացող մարդիկ, ինչ ասես, կարող են խոսել և օգուտ չտալ: Մենք այս պահին այնպիսի վիճակում ենք, որ անկախ այն հանգամանքից` ինձ դուր է գալիս Նիկոլ Փաշինյանի կառավարումը, թե`ոչ, պետք է միավորվենք մի հարցի շուրջ` ինչպես աջակցենք ու ապահովենք կարգուկանոնը, կանխարգելենք համաճարակի տարածումը: Սա հարց է, որն այս պահին կապ չունի մեր քաղաքական դիրքորոշումների հետ: Շատ վտանգավոր են այն մարդիկ, որոնք կամ չեն հասկանում կամ էլ հասկանալով` դիտավորյալ ոչ ճիշտ տեղեկատվություն են տարածում ու նշում, թե վիրուսը վտանգավոր չէ, որ մեծ մասն առանց սիմպտոմների` թեթև է տանում, որ ժողովուրդը թող հիվանդանա ու իմունիտետ ձեռք բերի: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://a1plus.am/hy/article/368411?fbclid=IwAR0tQP3tYFrEgNqLK3JhvjjoDL02ge4bWKCzOUGank8_iLWjfR6clXOjpN4#.XsKeCqW9-aw.facebook]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր