1904 դիտում
22:30 14-12-2018
ԵՊՀ-ում տեղի է ունեցել Պլովդիվ քաղաքի լուսանկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ գրադարանի նախասրահում այսօր տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված բուլղարական քաղաքին:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևանը, ՀՀ մշակույթի և սփյուռքի փոխնախարարները, Վրաստանի, Ճապոնիայի և այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները, ԵՊՀ պրոռեկտորները, քաղաքական գործիչներ, հյուրեր:
2019 թվականին Պլովդիվը Եվրամիության կողմից ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Այդ առիթով ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատունը որոշել էր Պլովդիվ ուղարկել լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանին՝ լուսանկարների
տեսքով արձանագրելու այն մշակութային և հասարակական գործունեությունը, որ Պլովդիվում ծավալում է հայկական համայնքը:
ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի Պլովդիվ քաղաքի համար շատ հատկանշական է, և դեսպանությունը ցանկացել է մշակութային հարուստ ժառանգություն և
ավանդույթներ ունեցող այդ քաղաքը ներկայացնել նաև հայ համայնքի ստեղծագործ գործունեության տեսանկյունից:
«Պլովդիվն առանձնահատուկ է, քանի որ այնտեղ կողք կողքի ապրել և արարել են հայեր, հրեաներ, մուսուլմաներ, որոնք իրենց մշակութային և կրոնական տարբերությունները ոչ թե կոնֆլիկտների, այլև խաղաղ կեցության գրավական են
դարձրել»,-ասաց Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան:
Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տպավորված է ինչպես Պլովդիվ քաղաքի գեղեցկությամբ, այնպես էլ այդ քաղաքում ապրող հայերի մշակութային ներուժով. «Երբ Բուլղարիայի դեսպանատնից այդ առաջարկը ստացա,
ունեի միայն մեկ նպատակ՝ հնարավորինս հստակ փոխանցել այն էներգիան, որն ունի Պլովդիվը: Իբրև լուսանկարիչ՝ ուզում եմ մարդկային պատմությունները ճիշտ լուսանկարել»:
Պլովդիվի յուրահատկություններից մեկը, ըստ լուսանկարչի, այն է, որ հին քաղաքը նոր երիտասարդությամբ բոլորվին այլ տեսք ունի, և կարևոր է՝ այս ամենի հիմքում ներկայացնել նաև այն մշակութային և հասարակական գործունեությունը, որը ծավալում է հայ համայնքը:
Լուսանկարների շարքը հերթով ներկայացնում էր Պլովդիվ քաղաքի տեսարժան վայրերն ու մշակութային արժեքները, նաև այնտեղ ապրող հայ համայնքի մշակութային և հասարակական առօրյան:
«Ինձ համար այս ցուցադրության ամենագեղեցիկ նկարներից մեկը հարուստ հայ վաճառական Ստեփան Հինդիլյանի տան նկարն է: Իհարկե, դժվար էր լուսանկարներում ստանալ այդ տան ամբողջ գեղեցկությունը: Տունը Պլովդիվում ճանաչվել է թանգարանային արժեք»,- ասաց Րաֆֆի Յուրեջյանը:Ցուցահանդեսը բաց է բոլոր հետաքրքրասերների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
22:00 14-06-2016
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
2203 դիտում
21:54 04-07-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի հետ
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը