2489 դիտում
22:00 14-06-2016
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ: Հայ զինվորի ու հրամանատարի կերպարն ամբողջացնող ցուցահանդեսին հաջորդեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ հանդիպումը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի սկզբին համալսարանականներն այցելել էին Արցախ աշխարհ: Նրանք Մարտակերտ քաղաքում հանդիպել էին «Մարտական խաչ» շքանշանի արժանացած ասպետների հետ: Ակտիվ լուսանկարչությամբ զբաղվող ուսանողներից մի քանիսն էլ լուսանկարել էին հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր ապրիլյան պատերազմում թշնամուն հասցրել էին ոչ միայն տեխնիկական, այլև մարդկային հսկայական կորուստներ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարան-բանակ կապը երկար տարիների պատմություն ունի, ինչն էլ վկայում են ռազմահայրենասիրական բնույթի ամենամսյա միջոցառումները, որոնք անցկացվում են և՛ Մայր բուհում, և՛ ՊԲ զորամասերում: Պարոն Սիմոնյանը ողջունելի է համարում դասախոսների և ուսանողների պարբերական այցելություններն Արցախ աշխարհ. «Այդ կերպ փորձ է արվում համալսարանականին կապել բանակային կյանքին, առօրյային և այլն: Համալսարանականները տարվա մեջ մի քանի անգամ անցկացնում են բանակ-բուհ կապին միտված բազմաթիվ ծրագրեր, գիտաճանաչողական այցեր, իսկ դրանք կարևոր են ու նպատակային՝ այդ կապն ամրապնդելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս լուսանկարներն էլ այդ ամենի վառ ապացույցն են»:
Քաջարի մարտիկները, ովքեր լուսանկարների գլխավոր հերոսներն են, հանրությանը ոգևորում և ներկայանում են իրենց լայնախոհ ժպիտով, հպարտությամբ ու վեհ կեցվածքով՝ միաժամանակ ցույց տալով, որ հայ զինվորն անպարտելի է: Լուսանկարիչները վստահ են՝ շարքն ընդլայնվելու է, որովհետև հայ զինվորի կերպարն անմահացնող շատ դրվագների ականատեսն են լինելու, իսկ այդ ամենին նպաստելու են զորամասեր կատարվող պարբերական այցելությունները:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքերով՝ ցուցահանդեսի անցկացումը մի քանի նպատակ ունի. նախ այն, որ համալսարանականները ճանաչում են մերօրյա հերոսներին, և երկրորդ՝ տեսնում նրանց ջերմ ու անմիջական շփումը համալսարանականների հետ. «Մերօրյա հերոսների լուսանկարներում իսկապես մեծ ասելիք կա, իսկ մեր լուսանկարիչները շատ լավ են աշխատել այդ ուղղությամբ: Պետք է նշեմ, որ ի դեմս Մայր բուհի՝ բանակ-հասարակություն կապն ամուր է, լավ հիմքերի վրա դրված»:
Միջոցառման երկրորդ մասում գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը խոսեց բանակային կյանքի մի շարք առանձնահատկությունների, սերունդների տարբերությունների, ինչպես նաև մերօրյա հերոսների սխրանքների ու քաջագործությունների մասին և պատասխանեց համալսարանականների հարցերին:
Հիշեցնենք, որ «Ճանաչենք մեր հերոսներին» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի նախասրահում: Այն ցուցադրված կլինի մինչև հունիսի 30-ը:
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
22:30 14-12-2018
ԵՊՀ-ում տեղի է ունեցել Պլովդիվ քաղաքի լուսանկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2301 դիտում
11:53 30-11-2020
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել մեր զինծառայողների հերոսական դրվագները
5334 դիտում
21:24 24-11-2016
Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը
Այս բաժնից
970 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
691 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»