936 դիտում
14:48 17-12-2018
Համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ
Հայաստանում ի նշանավորում Առաջին Հանրապետության 100-ամյակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին դեկտեմբերի 17-ի դրությամբ իրականացվել է քրեական համաներում ավելի քան 550 դատապարտյալի նկատմամբ:
Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Այս պահի դրությամբ համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ: Պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի 1000 շահառուի նկատմամբ»,- ասաց Զեյնալյանը:
Ըստ նախարարի` արդարադատության նախարարության առաջին անգամ իրականացվել է վարչական համաներում:
«108 հազարից ավել անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում, կարճվել է կատարողական ավելի քան 1 միլիոն 260 հազար վարույթ»,- եզրափակեց նա:
Ըստ նախարարի` այս պահի դրությամբ շուրջ անձ 240 պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն: «Սա կազմում է ներկայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը: Կան քրեակատարողական հիմնարկներ, որոնց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված միջնորդությունների 2/3-ը բավարարվել է: Նաև ներկայացվել է միջնորդություններ ցմահ դատապարտված անձնանց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով, որից մեկը բավարարվել է և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»,- եզրափակեց Զեյնալյանը:
Նմանատիպ նյութեր
3578 դիտում
15:01 07-11-2018
Ժամը 13:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի
5771 դիտում
22:02 10-04-2018
Պատժի կրումից խուսափող կին դատապարտյալ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3481 դիտում
22:31 04-09-2020
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ Դավթյանը. Aravot.am
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում