3565 դիտում
22:31 04-09-2020
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ Դավթյանը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/09/04/1128146/]Aravot.am[/url]-ի հաղորդմամբ՝ այսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ (Արմեն) Դավթյանը:
Վերջինիս արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները տվել էին դրական զեկույցներ, որոնց հիման վրա էլ դատարանը որոշում կայացրեց:
Արմենը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք այս 5 տարի 3 ամսում ինչով կարողացան` նրա կողքին էին: «Շնորհակալ եմ հատկապես Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին` դատարան երաշխավորական նամակներ ուղարկելու համար։
Անկեղծ երախտապարտ եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանին, Գայանե Աբրահամյանին, Տիգրան Կարապետյանին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որոնք միշտ պատրաստակամ էին աջակցել ինձ»,- «Արմավիր» ՔԿՀ-ից հեռախոսազանգով ասել է ազատության մեջ հայտնված լրագրողը:
Նմանատիպ նյութեր
1142 դիտում
15:12 07-03-2014
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ արձակման հարցում առկա խնդիրները. Սուր անկյուն. տեսանյութ
4970 դիտում
15:08 25-07-2018
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր կարգավորումներն արդեն գործում են
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»