211652_close_icon
views-count1922 դիտում article-date 13:39 18-12-2018

Գնաճը կանխատեսվածից ցածր է, մրցակցության ավելացման միտում կա նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան․ ԿԲ խորհրդի անդամ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է ձևավորվել ու ձևավորվելու է տարվա կտրվածքով, իսկ ցածր գնաճային միջավայրը, որը մենք ունենք վերջին տարիներին, պահպանվելու է նաև առաջիկա ամիսներին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/12/18/mba/2875598]Tert.am[/url]-ը։ Այսօր ֆինանսական համակարգի կայունության և զարգացման թեմայով ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը թույլ է տալիս, որ ԿԲ դրամավարկային քաղաքականույան դիրքը շարունակվի մնալ ընդլայնվող, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազող վարքագծում և վարկավորման ծավալների ավելացման մեջ։ «Կհամաձայնեք, որ 2018-ը բացառիկ տարի էր մեր հանրապետությունում՝ կապված քաղաքական իրադարձությունների ու քաղաքական համակարգի հետ, բնականաբար ԿԲ-ն պետք է ավելի զգույշ ու պահպանողական լիներ և ՛ կանխատեսումներում, և՛ գործողություններում, որպեսզի կարողանար հասնել իր կանխատեսած նպատակներին»,- ասաց նա։ Ստեփանյանը, խոսելով գործոնների մասին, որոնք ազդել են իրենց աշխատանքի ու գների վրա, ասաց, որ ուրվագծվում է շուկաների մրցակցության միտում, նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ կան։ Ըստ նրա՝ այսօր նույնիսկ շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները երկար են «ծանր ու թեթև» անում մինչ գնային փոփոխություններ անելը։ «Մի շարք շուկաներում նույնիսկ միջազգային գների հետ համեմատությամբ նվազման միտում կա, կամ էլ, երբ միջազգային շուկայում գին է բարձրանում, միևնույն է, մեր ներսի շուկայում այդ գները չեն բարձրանում բավականին երկար ժամանակ։ Հաջորդ գործոնն այն է, որ այս կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես պետական գնումների ու շինարարության մասով փորձում է նվազեցնել ու վերացնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք եղել են։ Սա բավականին դրական երևույթ է, բայց մյուս կողմից էլ դանդաղեցնում է պետական միջոցների ներարկումը դեպի տնտեսություն։ Այս տարվա արդյունքներով, հավանաբար, կտեսնեք, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան, դեֆիցիտի ցուցանիշն էլ բավականին փոքր է»,- մանրամասնեց նա։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/18/mba/2875598]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր