3879 դիտում
18:12 21-11-2019
Սկսելու ենք մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և Արցախի Հանրապետությունում 2020թ.-ի մարտին սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածու համարվող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսեն:
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/]էջում [/url]և կից այդ մասին հավաստող տեսանյութ տեղադրել:
«Տնտեսության զարգացման կարևոր ձեռնարկումներից է կազմակերպված շուկայի կամ ֆոնդային բորսայի ստեղծումը, որտեղ կիրականացվեն արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ: Ըստ էության, տարիներ ի վեր ՀՀ-ում այն չի կայացել, սակայն դրա գոյությունը մեծ հնարավորություններ կստեղծեր տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների համար ֆինանսական հոսքերի՝ տարբեր խողովակներով ապահովման առումով՝ արտերկրից և ներքին աղբյուրներից: Ի դեպ, միակ կայացած ընկերությունը, որն այս ոլորտում իրական հաջողության է հասել ՀՀ արժեթղթերի շուկաում՝ «Արցախհէկ» ընկերությունն է, որի բաժնետերերի թիվը անցնում է 1200-ը:
Խնդրի վերաբերյալ առիթ եմ ունեցել խոսելու Շուշիում օրերս կայացած «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական առաջին ֆորումի ժամանակ: Իրավիճակն արմատապես փոխելու համար «Ազատ հայրենիք» կուսացության անունից հայտարարել եմ, որ շուտով կսկսենք մի գործընթաց, որի արդյունքում էներգետիկայի, կապի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով դառնան բաց բաժնետիրական, որոնց արժեթղթերը խորհրդանշական գնով (օրինակ՝ 1000-1500 ՀՀ դրամով) պարտադիր վաճառքի հանվեն հայկական ֆոնդային բորսայում: Այն առաջին հերթին Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար (իսկ ես համոզված եմ, որ բնակչության զգալի մասը կմասնակցի) հնարավորություն կստեղծի ձեռք բերելու այդ բաժնետոմսերը և մասնակցելու նշված ձեռնարկությունների կառավարմանը՝ ամեն ամիս շահաբաժնի տեսքով ստանալով որոշակի եկամուտ: Արդյունքում մենք կունենանք կազմակերպված շուկա, որտեղ երաշխավորված կապիտալի ներգրավումը կդառնա ավելի տեսանելի, իսկ դրա տեղաբաշխումը տնտեսության տարբեր ճյուղերի մեջ կապահովի արագ զարգացում»,- նշել է Ա. Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
892 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին