11666 դիտում
09:25 19-12-2018
Հանձնե՛լ ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները:
Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ մի մասին ուղղակի ասվել է հանձնել մեքենաները, մի մասին էլ ասվել է, որ տեխզննում անցնելու համար մի քանի օրով դրանք պետք է թողնել ավտոտնակում:
Բաբլոյանի անունից իջեցված հրահանգը դժգոհությունների առիթ է հանդիսացել: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որն էլ նշեց. «ԱԺ նախագահը չի զբաղվում այդպիսի հարցերով։ Իսկ մեքենաները կհանձնեն լիազորությունների ավարտից ողջամիտ ժամանակ առաջ»:
Դիտարկմանը` ի վերջո, նման հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, և արդյոք վերադարձրե՞լ են, նա նշեց. «Հրահանգ չի եղել, մենք պատրաստվել ենք, որ հանձնողներից կարողանանք ստանալ: Այսինքն` գարաժն արդեն պատրաստ է, որ մեքենաներն ի պահ հանձնվեն և կայանվեն ավտոտնակում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
851 դիտում
20:31 25-07-2019
Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնե Վիետնամի ԱԳՆ-ում
1417 դիտում
10:19 11-06-2014
Կառավարության ծառայողական մեքենաները օրական միջին հաշվով 14 հազար դրամի բենզին կարող են ծախսել․ ՉԻ
3855 դիտում
09:37 20-05-2016
Ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին են ծառայում, այլ նրանց երեխաներին. «Առավոտ»
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»