211652_close_icon
views-count2415 դիտում article-date 10:27 19-12-2018

Լևոն Ալթունյանը ճիշտ չի համարում ՀՀԿ-ի համար այս ծանր օրերին լքել կուսակցությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցության նախագահի նախկին առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Հիշեցնենք` իր թիմի մի քանի նախարարի հետ ՀՀԿ-ին անդամագրվելիս Կարեն Կարապետյանը մի քանի պատճառներ էր առանձնացրել, այդ թվում՝ իր կարծիքով, ՀՀԿ-ն փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան է: Այնինչ հիմա կարող ենք պնդել՝ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ում գտնվելը կապված էր միայն զբաղեցրած պաշտոնի հետ, և հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանություն չէ, նա հեռանում է կուսակցությունից: Կարապետյանի թիմի անդամներից ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը ՀՀԿ-ին անդամագրվողներից մեկն էր: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել` արդյոք վերջինս նույնպես դուրս է եկել կուսակցությունից կամ նման միտք կա: Պարոն Ալթունյանը խուսափեց պատասխանել մեր հարցին` պնդելով, որ զբաղված է: Սակայն, ըստ հավաստի աղբյուրների` վերջինս չի պատրաստվում դուրս գալ և դեռ թավշյա հեղափոխության օրերին ընկերական միջավայրում ասել է, որ չի անի նման բան, որովհետև ճիշտ չի համարում ՀՀԿ-ի համար այս ծանր օրերին լքել կուսակցությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր