211652_close_icon
views-count11819 դիտում article-date 11:37 19-12-2018

Բաքվից շարունակում են սենսացիոն հայտարարությունները, իսկ լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է. Է. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...»,-գրել է նա: Շարմազանովը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունը զբաղված է պաշտոններ բաշխելով, իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում Նիկոլ Փաշինյանը կիրթ ու նորմալ անձնավորություն էր համարում, շարունակում է խոսել ուժային լուծումից, հպարտանալ իր բանակի հզորությամբ: Շարմազանովն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարությանը, թե ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ 11 հազար հեկտար հող է անցել: «ՀՀ իշխանությունը որևէ արձագանք չի տվել, բա չմտահոգվե՞նք: Ադրբեջանի ղեկավարն է խոսել դրա մասին, այս ամեն ինչև կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Մամեդյարովը Միլանի հանդիպումից հետո հայտարարում է, որ վերջապես Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Էս ի՞նչ ա պատահել, կարող ա՞ առավոտ արթնացանք Ալիևն ու Մամեդյարովը դարձան հայասեր ու արցախասեր»,-ասել է նա՝ հավելելով, որ արձագանք է սպասում ՀՀ իշխանություններից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր