211652_close_icon
views-count10833 դիտում article-date 09:37 07-03-2020

Լռում է ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլ նաև ՀՀ իշխանությունը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտա­կան դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիրքապահ անձ­նակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ել­ման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողություննե­րի արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստա­նի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը: Բայց հե­տաքրքիր է, որ Իլհամ Ալիևին «կիրթ» համարող Նիկոլ Փաշինյանի իշխանության որևէ ներկայացուցիչ այս մի­ջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում: Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն Ադրբե­ջանի հասցեին, այլ նաև առ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը, և որը պայմանագրային պարտավորություններ ունի՝ անդամ երկրների տարածքի դեմ ոտնձգությունների դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ: ՀԱՊԿ-ն, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարու­թյուն անգամ չի անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակաշրջա­նում այսօրվա իշխանական նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին այն բանում, որ ՀԱՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները: Այսօր, սակայն, ՀԱՊԿ-ին որևէ մեկը չի մեղադրում ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որևէ իշխանավոր ոչինչ չի պահանջում: Որովհետև մեղադրել ՀԱՊԿ-ին, նշանակում է անուղղակիորեն մեղադրել առաջին հերթին Ռուսաստանին, որի հետ հարաբերությունների հարցում այդքան քնքույշ ու դողդոջուն զգացմունքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր