4812 դիտում
23:42 19-12-2018
Մեր նախագահը կարողանում է ազատել ԱՄՆ քաղաքացուն, բայց չի ցանկանում դա անել ՌԴ անմեղ քաղաքացու դեպքում․ ՌԴ քաղաքացի, Բաքվում բանտարկված Մարատ Գալստյանի քույր
Արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Ադրբեջանի արդարադատության նախարարությանն է ուղարկել փաստաթղթեր՝ այնտեղ բանտարկված հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին՝ Ռուսաստան տեղափոխելու և այնտեղ իր պատիժը կրելու մասին, բայց մինչ այսօր ադրբեջանական կողմն այս հարցի հետ կապված որոշում չի ընդունել:
Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ Մարիանա Միրզոյանը,[url=https://www.tert.am/am/news/2018/12/19/ueldanov-galustyan/2876651] Tert.am[/url]-ի հետ զրույցում պատմեց, որ միայն 2018 թվականի օգոստոսին եղբորը նամակ է ուղարկվել և ներկայացվել է, որ Ռուսաստանում նրա պատժի կրումը շարունակելն անմտություն է։
Մարիանա Միրզոյանին էլ Ադրբեջանի արդարադատության նախարարությունից հոկտեմբերին է նամակ ստացել, որտեղ ասված է եղել, որ հարցը դիտարկվում է, և ձեռնարկվում են այդ ուղղությամբ քայլեր: Նրա խոսքով՝ նամակում նաև մեջբերված էր 1998 թվականին ընդունված մոսկովյան՝ «Ազատազրկվածների հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին» կոնվենցիան, որի համաձայն՝ ազատազրկվածի պատժի կրումը չի իրականացվում, եթե նա կարող է երկրին վնաս հասցնել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/ueldanov-galustyan/2876651]այստեղ [/url]
Նմանատիպ նյութեր
22380 դիտում
22:24 28-04-2017
Ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
9419 դիտում
21:13 13-04-2017
Բաքվում սկսվում է Մարատ Ուելդանովի դատավարությունը