211652_close_icon
views-count4646 դիտում article-date 10:37 20-12-2018

Հանպատրաս­տից, սուրճ են խմել․ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարները․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչու­թյան պետի հետ: Երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում: Հանդի­պումն ինքնին զարմանալի է նրանով, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկա­վարներից և ԱԳ նախարարներից զատ այլ մակարդակներում երբևէ որևէ այլ երկկողմ հան­դիպում տեղի չի ունենում: Հետաքրքիր էր, արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը հա­մաձայնեցրել կամ կոորդինացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնա­գլուխ՝ հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է ՀՀ-ի համար իր օդա­յին տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ: Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառ­նալով տվյալ հարցին ասել է, որ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման ԱԳՆ-ն տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնք վերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներին մասնակցությանը: «Վերջիննե­րիս շրջանակներում կայացած Ձեր կողմից հարցված հանդիպումները նախապես ծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմտլ բնույթ»,- նշել է Ա. Նաղդալյանը: Ի դեպ, Yerkiram-ի հետ զրույցում Տ. Ռևազյանն ասել է, որ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ շփումը եղել է չծրագրված, ուստի ՀՀ ղեկավարության հետ համա­ձայնեցնելու հարց չէր կարող լինել: «Չնախատեսված հանդիպում է եղել, հանպատրաս­տից, սուրճ ենք խմել: Այս պարագայում ես չգիտեի նրանք գալո՞ւ են, թե՞ չեն գալու: Կոնկ­րետ խնդիր էլ չենք ունեցել ինչ-որ հարց քննարկելու Ադրբեջանի հետ: Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի այլ խոսակցություն չի եղել»: Հարցին ադրբեջանական կողմը սուրճի սեղանի շուրջ արդյո՞ք ակնարկել է Ստեփանակերտից քաղաքացիական թռիչքների իրականացման մասին, նա պատասխանել է. «Ոչ մի նման հարց, ընդհանրապես նման բան չի եղել: Կարծում եմ՝ կվախենային»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր