211652_close_icon

Ձմռանը միջպետական ճանապարհների սպասարկումը կիրականացվի պատշաճ․ Հակոբ Արշակյանը վստահեցնում է

views-count1623 դիտում article-date 15:52 20-12-2018
Կառավարության նիստում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստ է սպասվող առատ տեղումներին: Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ միջպետական ճանապարհների սպասարկումը ողջ ձմռան ընթացքում պատշաճ կիրականացվի: «Միջպետական ճանապարհների սպասարկմանը պատրաստ ենք, այդ թվում՝ տեխնիկայի առումով: Որոշ հատվածներում բանակցությունների մեջ ենք, քանի որ որոշ խնդիրներ կան սպասարկողների հետ կապված: Որոշ տեղերում ձյունն արդեն տեղացել է և պատվով տակից դուրս ենք եկել ու այդպես էլ կշարունակենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Միաժամանակ, նա նշեց, որ նախանշված են բոլոր վտանգավոր կետերը, որտեղ համագործակցում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

Նմանատիպ նյութեր