211652_close_icon

Ադրբեջանցիներն իրենց ակտիվությամբ ոչնչացնում են ՔՊ-ականների «խաղաղության օրակարգն» ու քաղաքական ապտակներ հասցնում նրանց առաջնորդին. Տիգրան Աբրահամյան

views-count2011 դիտում article-date 22:49 22-04-2025
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը` ահաբեկման մեջ պահելով սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Այսօր ևս, ինչպես նախորդող օրերին, 22.20-22.30-ից սկսել է ադրբեջանական գիշերային կրակահերթի առաջին փուլը, որը որոշակի պարբերականությամբ որպես կանոն կշարունակվի մինչև 04.30:
Կան գյուղեր, որտեղ մարդիկ գիշերը պարզապես չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով:

Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել, սակայն իշխանությունը շարունակում է կա´մ անտեսել, կա´մ խիստ անհամաչափ արձագանքել:

Մինչ խորհրդարանի ամբիոնն ու հարթակը ՔՊ-ականներն օգտագործում են ինքնահաստատման, սեփական թերարժեքության բարդույթները հաղթահարելու և խրոխտ մարտիկներ ներկայանալու համար, ադրբեջանցիներն իրենց ակտիվությամբ ոչնչացնում են սրանց «խաղաղության օրակարգն» ու քաղաքական ապտակներ հասցնում նրանց քաղաքական առաջնորդին»:

 

Նմանատիպ նյութեր