5099 դիտում
23:35 20-12-2018
Ոսկու շուկայում գողություն էր արել ու բռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցում գործող ոսկու տոնավաճառում, օգտվելով վաճառողի անուշադրությունից, ոսկյա մատանի էին հափշտակել:
Ո՛չ տուժողն էր հասցրել ոստիկանություն դիմել, ո՛չ էլ կասկածյալը տոնավաճառից դուրս գալ, երբ կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին. ևս մի քանի րոպե` և քրեական հետախույզներն արդեն Խորենացու փողոցում էին:
Ստացված տեղեկություններն իրացնելով, դեպքից մոտ մեկ ժամ անց, իրավապահները կասկածյալին տոնավաճառում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ պարզվեց նրա ինքնությունը` Գյումրիի բնակիչ Արտաշես Մանուկյան:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը հայտնաբերվել է:Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
17:26 29-11-2014
Գողություն ոսկու շուկայում
3169 դիտում
17:38 08-07-2019
Դայակը տնից գողություն է արել ու բռնվել
1939 դիտում
10:37 06-10-2019
Համագյուղացիներից գողություն էր արել ու բռնվել
Այս բաժնից
958 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ
1240 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2260 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել