211652_close_icon
views-count2298 դիտում article-date 10:35 21-12-2018

Պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ բաղադրիչ․ Նիկոլ Փաշինյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ստանձնել է հատուկ դերակատարություն կոռուպցիայի դեմ պայքարում: «Այսօր կառուցում ենք որակապես նոր պետու­թյուն, նոր հասարակություն, նոր Հայաստանում պետք է բացառենք կոռուպցիան, կաշառակերությունը, հան­ցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնատար դիրքի չարաշահումն ու այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»,- երեկ Ազգային անվտանգության մարմինների հիմնադրման 100-ամյակին ու անվտանգության մարմնի աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ նախկինում իրավապահ մարմինները ներգրավված են եղել քա­ղաքական հետապնդումներ իրականացնելու գործում, հիմա էլ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են կասկածներ ու մեղադրանքներ. «Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ մեր իրավապահ համակարգերից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ բաղադրիչ, անվտանգության մարմինները չպետք է լինեն հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին»»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր