211652_close_icon
views-count24451 դիտում article-date 10:47 21-12-2018

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Նոր տարին շնորհավորելո՞ւ է Հանրապետության հրա­պարակից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրա­պարակից հենց ուղիղ եթերում: Դա տեղի է ունենալու Հանրային հեռուստաընկերության եթերում: Մեկնաբա­նության համար դիմեցինք վարչապե­տի պաշտոնակատարի մամուլի խոս­նակ Արման Եղոյանին: Վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց լուրը՝ նշելով որ վերջնական որոշում դեռ չկա: «Քննարկվում են տեղը, վիճակը, ձևը, տեխնիկական հարցերը: Այսինքն՝ ամեն բան դեռ քննարկման փուլում է»,- ասաց Արման Եղոյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր