«Արսենալը» պատրաստվում է ազատվել Օզիլից
«Արսենալը» քննարկում է հունվարին կիսապաշտպան Մեսութ Օզիլից ազատվելու հնարավորությունը:
30-ամյա գերմանացին վարձավճարով կարող է մեկ այլ ակումբ տեղափոխվել: Օզիլը լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի տակտիկական սխեմաներում չի տեղավորվում:
Իսկ վերջին շրջանում հավաքների ժամանակ Էմերին և Օզիլը մի քանի անգամ վիճաբանել են, երբ իսպանացին դժգոհություն է հայտնել գերմանացու խաղից:
Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Օզիլը երկարաձգեց պայմանագիրը «Արսենալի» հետ՝ բարձրացնելով աշխատավարձը մինչև շաբաթական 350 հազ. ֆունտ: