2482 դիտում
20:40 21-12-2018
100-ամյա Մարուսյա տատիկը նոր անձնագիր է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։
Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին, հայտնեցին այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։
Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած տատիկը պատմեց, որ ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, 3 երեխա է ունեցել, աշխատել, չարչարվել, ինչպես ինքն ասաց՝ շրջել բոլոր Մոսկվաներով։
Շնորհավորում ենք 100-ամյա Մարուսյա Հայրապետովային նոր անձնագիր ստանալու և Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ։ Մաղթում ենք առողջություն և էլի նոր տարիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4940 դիտում
22:00 06-09-2018
100-ամյա Հայկանդուխտ տատիկը անձնագիր ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2489 դիտում
19:08 03-05-2014
100-ամյա լոռեցի տատիկին ոստիկանները նվիրեցին նոր անձնագիր. տեսանյութ
Այս բաժնից
589 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
3991 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
1024 դիտում
21:42 12-01-2025
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ