211652_close_icon
views-count1485 դիտում article-date 16:29 24-12-2018

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ-ում. Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-նշված է Փաշինյանի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր