1364 դիտում
14:15 25-12-2018
Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
Այսուհետ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը (ՍՊՏԾ) կհամագործակցի ճապոնական Challenge ընկերության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, վերջինս մասնավոր ընկերություն է, որը մասնագիտացված է երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգերի ստեղծման և ներդրման ոլորտում:
Համագործակցութան շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում իրականացնել ճապոնական կազմակերպության կողմից տրամադրված սարքերի փորձարկում, իսկ դրական արդյունքի դեպքում` սարքերի տեղակայում և կիրառում:
Վաղ ազդարարման ճապոնական EQGuard III սարքի աշխատանքը հիմնված է սեյսմիկ երկայնական P ալիքի հայտնաբերման և ազդանշանային համակարգի միացման սկզբունքի վրա: Սարքը կարող է տարբերել սեյսմիկ ալիքները միջավայրի աղմուկից, ունի մասնագիտացված ծրագրային ապահովում, ինչպես նաև ձայնային ազդանշանային համակարգ: Այն ավտոմատ կերպով տեղեկացնում է արտակարգ դրության մասին մինչև երկրաշարժի հիմնական ցնցումը, ունի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս անջատել տվյալ տարածքի կամ շինության գազամատակարարումը և էլեկտրասնուցումը:
Challenge ընկերության կողմից ՍՊՏԾ-ին փորձարկումների համար տրամադրվել է EQGuard III յոթ սարք: Դրանք արդեն տեղադրվել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում, Ստեփանավանում, Վարդենիսում, Գորիսում և Երևանում, իսկ մյուսները ՍՊՏԾ-ն կտեղադրի ՀՀ տարբեր վայրերում:
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
21:51 26-12-2018
Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
2510 դիտում
21:02 12-02-2018
Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
1063 դիտում
23:26 18-06-2015
Հանդիպում ՀՀ ՏԿԱԻՆ-ում. ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»