211652_close_icon
views-count1123 դիտում article-date 13:48 25-12-2018

Տեղական վճարների թանկացման բեռը Երևան քաղաքն ամբողջությամբ կվերցնի իր վրա

Երևան համայնքում տեղական վճարների դրույքաչափերը 2019 թվականին որոշ ծառայությունների մասով ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ասաց, որ նախագծով փոփոխության են ենթարկել կենցաղային աղբի համար աղբահանության վճարի չափը մեկ խորանարդ մետրի համար 2500 դրամից դարձնել 3000 դրամ: «Երևանի ենթակայության երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներում արտադպրոցական դաստիարակության հաստատություներում ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների համար մեկ երեխայի հաշվարկով փոփոխության են ենթարկել գործիքային բաժիններում ուսուցումը 17 հազար 500 դրամի փոխարեն սահմանվել է 20 հազար 300 դրամ: Երգեցողության ուսուցումը 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 19 հազար 300 դրամ, արվեստի ուսուցումը 13 հազար դրամի փոխարեն սահմանվել է 15 հազար դրամ, կերպարվեստի ուսուցումը 9000 դրամից՝ 9300 դրամ, թատերարվեստի ուսուցումը 8000 դրամից՝ 8700 դրամ: Այս փոփոխությունները պայմանավորված են ԿԳ նախարար հրամանով, ինչը ենթադրում է դասաժամերի ավելացում»,-ասաց նա՝ հավելելով, որ ավելացել է նաև Երևան համայնքում սպասարկող անասնաբույժի ծառայության դիմաց տեղական վճարի դրույքաչափը՝ դառնալով 1500 դրամ: Արմեն Հարությունյանի խոսքով՝ փոփոխության է ենթարկվել նաև ծառայողական ավտոկայանատեղիների համար մեկ մեքենայի մասով կայանելու տեղական վճարի չափը մեկ ամսվա համար սահմանվել է 25 հազար դրամ, մեկ տարվա համար՝ 100 հազար դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ տեղական վճարի մասով թանկացման բեռն ամբողջությամբ Երևան քաղաքը վերցրել է իր վրա:

Նմանատիպ նյութեր