211652_close_icon
views-count2113 դիտում article-date 09:48 05-02-2019

«Գազպրոմ Արմենիան» իր վրա չի վերցնում 10 %-ով թանկացման բեռը. ի՞նչ է տալու ՀՀ-ն պարտքի դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար: ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, և այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, և այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել: Այսպիսով, 15 դոլարի պարտքը կուտակվում է, և քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլևս 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերևս Երևան ՋէԿ-ն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր