211652_close_icon
views-count1565 դիտում article-date 23:28 25-12-2018

Նախագահ Թրամփը գերադասում է անձամբ շփվել լրագրողների հետ. Ամերիկայի Ձայն

Անցնող տարին աչքի ընկավ լրագրողների նկատմամբ բռնություններով: Մոտ վեց ամիս առաջ թերթում նյութերից մեկի հրապարակման համար զայրացած մի անձնավորություն զինված ներխուժում իրականացրեց the Capital Gazette թերթի խմբագրություն և սպանեց թերթի 5 աշխատակիցների, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4715453.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Անապոլիսի այս թերթի աշխատակիցները Time հանդեսի կողմից ճանաչվեցին 2018 թվականի տարվա Մարդ: Դրանով հարգանքի տուրք մատուցվեց բոլոր զոհված կամ հալածանքների ենթարկված լրագրողներին: Այս տարի նաև առաջին անգամ Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը ԱՄՆ-ը ընդգրկեց այն երկրների ցուցակում, որտեղ սպանվում են լրագրողներ: Հոկտեմբերին Թրամփի կողմնակիցները փոստով պայթուցիկներ ուղարկեցին CNN-ի խմբագրություն և նախագահ Թրամփի քաղաքական մի շարք ընդդիմախոսների: Նախագահի քննադատները մեղադրեցին Թրամփին իրավիճակը լարելու մեջ՝ կապված նրա կողմից լրագրողներին «ժողովրդի թշմնամիներ» անվանելու հետ: Նախագահն ու նրա կողմնակիցները հերքեցին մեղադրանքները՝ պնդելով, որ այդ որակումը չէր կարող հանգեցնել բռնության: «Մամուլի անարդար շարունակական լուսաբանումը, մշտական հարձակումներն ու թշնամության սերմանումը խոչընդոտում են առողջ քննարկմանն ու զայրացնում մարդկանց»,- հայտարարել է նախագահը: Տարին աչքի ընկավ նաև մեկ այլ միջադեպով: Սպիտակ տունը հավատարմագրից զրկեց CNN-ի լրագրողին նախագահ Թրամփի հետ թեժ բանավեճի պատճառով: CNN-ը դատական կարգով, սակայն, վերականգնեց Ջիմ Աքոստայի հավատարմագիրը: Մյուս խնդիրներից են նախագահ Թրամփի թվիթերյան մշտական գրառումները, որոնք փաստորեն շրջանցում են ավանդական հաղորդակցման միջոցները: «Դուք կարող եք նախագահի շատ ազդեցիկ բարձրաստիճան օգնականներից մեկին ուղղել կարևոր մի թեմայով հարց, և պատասխանելուց հետո նա կարող է ընդգծել, որ նախագահը դեռ դրա մասին որևէ թվիթ չի արել»,- ասում է Սպիտակ տան լրագրողների միության ներկայացուցիչ Օլիվեր Նոքսը: Սակայն Սպիտակ տունը հերքում է մամուլի հետ նախագահի լարված հարաբերությունների մասին պնդումները՝ ընդգծելով, որ Թրամփը վերջին երկու նախագահներիհամեմատությամբ ամենաշատն է հաղորդակցվում մամուլի հետ և անձամբ պատասխանում լրագրողների հարցերին: Նախագահ Թրամփը գերադասում է անձամբ պատասխանել իրեն ուղղված հարցերին: Նախկին վարչակազմերն ավելի շատ հաղորդակցվում էին մամուլի հետ խոսնակների միջոցով, որոնք գրեթե ամեն օր մամլո ասուլիսների միջոցով տեղեկություններ էին տրամադրում լրագրողներին: Վերջին ամիսներին Սպիտակ տունը նման մամլո ասուլիսներ է անցկացնում ընդամենը ամիսը մեկ անգամ:

Նմանատիպ նյութեր