16470 դիտում
23:15 26-12-2018
Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ զինված ուժերի 20 սպաներին և նրանց ընտանիքներին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը կարգավորելու համար: «Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման և հայրենիքի սահմանների անառիկությունն ամրապնդելու ճանապարհին»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:
Շահառուներին հանձնելով բնակարանների բանալիները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:
Դավիթ Տոնոյանը բնակարանամուտ տոնող սպաներին և նրանց ընտանիքների անդամներին շնորհավորել է նաև առաջիկա տոների առթիվ, մաղթել խաղաղություն, բարձր տրամադրություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
2705 դիտում
15:15 14-10-2019
Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց շենքերի բացման արարողություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3782 դիտում
21:35 20-09-2017
Արցախի վարչապետը Նորագյուղում մասնակցել է մանկապարտեզի նորակառույց շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2038 դիտում
15:07 19-06-2019
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր