3102 դիտում
09:01 27-12-2018
«Իմ քայլը» կպաշտպանի ԱԺ փոխխոսնակի ԲՀԿ թեկնածուին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետև ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից:
Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին, բացի այդ, «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է` Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված և փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
09:39 26-12-2018
ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև ԱԺ փոխխոսնակի հարցում ո՛չ բանակցություն կա, ո՛չ համաձայնություն․ «ժամանակ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»