2377 դիտում
09:50 27-12-2018
Ոչ ոքի արյունն ավելի կարմիր չէ․ Գեղամ Հարությունյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Վերջին տարիներին զորակոչի գործընթացում անկողմնակալությունն անհամեմատ մեծ է: Օրինականության և արդարության միջև բախում է առաջանում այն ժամանակ, երբ զորակոչվելու որոշումն օրինական է, մինչդեռ ծնողն այն անարդար է համարում»,֊ լրագրողների հետ զրույցում երեկ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մտածում է քայլեր ձեռնարկել՝ նշյալ խնդիրը չեզոքացնելու համար:
«Առաջիկա վեց ամսում ոաումնասիրություններ կարվեն: Գուցե օրենսդրական փոփոխություններ լինեն»,֊ հայտնեց Գեղամ Հարությունյանը:
Հարցին՝ ոմանք դեռևս փորձո՞ւմ են կաշառքով իրենց որդիներին ազատել ծառայությունից, Գեղամ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Միշտ գտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են մյուսներից տարբերվել, ավելի լավ պայմաններ ունենալ իրենց զավակների համար: Կոռուպցիայի համար առաջին հերթին պատասխանատու են պաշտոնյաները, թեև այդ երևույթը միակողմանի չէ: Չմոռանանք նաև բժիշկներին, որոնց հետազոտությունները շատ կարևոր են: Ոչ ոքի արյունն ավելի կարմիր չէ մեկ այլ անձի որդու արյունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8670 դիտում
22:36 21-02-2018
Մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ. մեկնարկել են մայրենիի օրվան նվիրված միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1378 դիտում
10:47 23-04-2014
Թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության են կոչում. Մանվել Գրիգորյանը` Հայոց Մեծ Եղեռնի մասին
22425 դիտում
17:14 02-10-2020
Շավարշը կապանցի 4-րդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»