1991 դիտում
09:43 28-12-2018
Կառավարության նոր կազմը կհրապարակվի Ամանորից հետո․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իմ քայլի» նախորդ օրն անցկացրած թրեյնինգը՝ նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել, մոտ 10 օր առաջ ևս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թևան Պողոսյանը:
Դուք մասնակցե՞լ եք՝ հարցրինք «Իմ քայլի» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «Այո»: Ի՞նչ եք անում այդ հանդիպումների ժամանակ: «Առանձնապես ոչինչ, ծանոթացնում են ԱԺ կանոնակարգին, առաջին նիստի ընթացակարգին, ընդհանրապես՝ նիստերի ժամանակ տեղի ունեցողին, պատգամավորների պարտականություններին: Մի քանի հոգիս, ներառյալ Հովհաննես Իգիթյանը, դրա կարիքը չունեինք, բայց հարկ էինք համարել մասնակցելու»:
Դուք, կարծես, ՔՊ հիմնադիր անդամ եք, մասնակցում եք դաշինքի որոշումների կայացմանը, ասում են, օրինակ, Սասուն Միքայելյանը նեղ «կռուգի» քննարկումներին ներկա չի լինում: «Ես ՔՊ-ի վարչության անդամ եմ, եթե վարչության նիստ է, իհարկե, մասնակցում եմ. այնտեղ քննարկվում են հիմնականում քաղաքական որոշումներ, քիչ դեպքերում՝ կադրային հարցեր»:
Կառավարության կազմը մինչև Ամանոր կհրապարակվի՞: «Գործընթացը դեռ սաղմնային վիճակում է, Ամանորից հետո կհրապարակվի, իսկ առավել ստույգ՝ թերևս ԱԺ առաջին նիստին զուգընթաց»: Իսկ Դուք ԱԺ-ում արդեն սենյակ ունե՞ք, սենյակների համար «ժերեբյովկան» արվե՞լ է: «Ժերեբյովկան ևս կլինի ամսի 8-ից հետո»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
12:16 26-12-2014
Դոնեցկն ու Լուգանսկը միացյալ տնտեսական գոտի կստեղծեն Ամանորից հետո
2112 դիտում
21:14 31-12-2014
Ամանորից ժամեր առաջ ՀԵՀ աշխատակիցներն ու կամավորները՝ սահմանապահ զինվորի կողքին
1497 դիտում
15:45 29-12-2015
ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդները՝ Ամանորից առաջ
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»