Դոնեցկն ու Լուգանսկը միացյալ տնտեսական գոտի կստեղծեն Ամանորից հետո
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի միջև միացյալ տնտեսական գոտի է ստեղծվելու: Պայմանագիրը կստորագրվի ամանորյա տոներից անմիջապես հետո:
«Մեր հետագա հարաբերություններն առավել կառուցողական կլինեն, երբ Ամանորից հետո ստորագրվի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների միջև միացյալ տնտեսական գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումից»,-ասել է Զախարչենկոն: