211652_close_icon
views-count21669 դիտում article-date 10:16 28-12-2018

Ռազմական ուղղաթիռներ՝ Փաշինյանի թռիչքի անվտանգությունն ապահովելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա, Երևանի և «Զվարթնոց» օդանավակայանի երկնքում դարձյալ պտտվում էին ռազմական ուղղաթիռները: Շարքային քաղաքացիներին սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը, երբ ամեն անգամ նրա որևէ երկիր մեկնելուց առաջ օդ էին բարձրանում ռազմական ուղղաթիռները՝ իբրև թե նրա անվտանգությունն ապահովելու համար: Ըստ մեր աղբյուրի՝ ռազմական ուղղաթիռները որևէ կերպ չեն կարող ապահովել թռիչքի անվտանգությունը, և դա ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր