Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար Facebook-ը ծախսել է ավելի քան 20 մլն դոլար
Faceboo-ը 2018 թվականին ընկերությունը գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի անվտանգության համար հատկացրել է ավելի քան 20 մլն դոլար։
Ինչպես հայտնում է CNBC-ն, դա 4 անգամ ավելի է, քան 2016 թվականին նույն նպատակով հատկացված գումարը։
Մասնավորապես, ֆինանսական փաստաթղթերում նշվում է, որ նշված 22.6 մլն դոլարից 2 մլն-ը ծախսվել է Ցուկերբերգի կողմից մասնավոր ինքնաթիռներով թռչելու վրա։