5198 դիտում
13:35 31-12-2018
Հայաստանյան սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ սպառողների համար գազը չի թանկանա:
«Քանի որ տեղյակ եմ, որ գազի գնի շուրջ մամուլում քննարկումներ են տեղի ունենում, և ասվում է, թե ՀՀ սպառողների համար գազը թանկանալու է, ես ուզում եմ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին: Ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ խոսակցությունների թեման եղել է ՀՀ մատակարարվող գազի գինը, և կարելի է ասել՝ եկել ենք լուծման առաջիկա տեսանելի ապագայի համար»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կա երկու օղակ գազի մատակարարման մեջ, մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և նրանց կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը՝ «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը:
«Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ենթադրում է, որ քննարկումներ են լինելու, թե այս որոշման շնորհիվ մենք որոշակի պարտք ենք կուտակելու և դրա հետևանքով որոշակի ակտիվներ ենք փոխանցելու Ռուսաստանին, և նշեց, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում:
Ըստ Փաշինյանի՝ ստացվում է, որ առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում՝ ոչ:
Նա ասաց, որ լավատես է և ուրախ է, որ կարողացան այդպիսի լուծման գալ, և հատուկ ընդգծեց, որ հեռախոսազրույցում բացառապես գազի հարցն են քննարկել:
«Կարծում եմ, որ ըստ էության, սա լավ լուր է: Հետագայի պարագայում էլ լրջորեն կաշխատենք, և մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ հստակ, կանխատեսելի մեխանիզմներ ունենալը և գազի համակարգի արդյունավետությունը բարձրացնելը, այդ հարցում ռուսաստանցի գործընկերների հետ ևս կաշխատենք»:
Փաշինյանը հավելեց, որ ուղևորվում է շնորհավորելու զինվորների Նոր տարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
17:47 29-11-2023
2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
2987 դիտում
19:40 19-07-2020
Այսօրվանից խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար գազը կթանկանա
Այս բաժնից
757 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
850 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
691 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը