211652_close_icon
views-count5778 դիտում article-date 17:53 05-01-2019

Մեքսիկան ԱՄՆ-ին հորդորում է իրականացնել սահմանին կրակ արձակելու փաստի կապակցությամբ հետաքննություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեքսիկան պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը հունվարի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ սպառիչ քննություն անցկացնելու հորդորով, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4729276.html]Ամերիկայի Ձայնը[/url]։ Հիշեցնենք, որ այդ օրն ԱՄՆ-ի կողմից ոչ մահաբեր կրակ էր արձակվել Մեքսիկայի սահմանի ուղղությամբ՝ կանգնեցնելու համար ԱՄՆ-ի սահմանը բռնի ուժով խախտելու նպատակ ունեցող միգրանտներին։ Նոր Տարվա առաջին ժամերի ընթացքում ԱՄՆ-ի սահմանապահներն արցունքաբեր գազ էին տարածել սահմանի մյուս կողմում, երբ մոտ 15Օ միգրանտներ փորձում էին հատել Սան Դիեգո քաղաքի ուղղությամբ կառուցված ցանկապատը։ Այս մարդիկ միգրանտների 7ՕՕՕ անդամներից կազմված այն քարավանի անդամներից են, որոնք Կենտրոնական Ամերիկայի երկրներից Մեքսիկայի տարածքով շարժվել էին դեպի ԱՄՆ։ Սահմանամերձ Տիհուանա քաղաքում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ միգրանտների։ Այստեղ նաեւ ընդհարումներ են գրանցվել միգրանտների եւ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի իշխանությունները ներկայացնող ծառայողների միջեւ։ Միգրանտները բողոքում են օրինական կարգով ԱՄՆ մուտք գործելու համար սահմանին երկար սպասելու փաստի դեմ, եւ փորձում են սահմանն անցնել առանց արտոնության։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր