211652_close_icon
views-count3092 դիտում article-date 10:26 10-01-2019

Արմավիրի քաղաքապետը լոբբինգ է անում Սիրաք Սարգսյանի համար․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը: Խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն է, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել են ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ և հովանավորներ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այս պաշտոնի համար լոբբինգ է անում իր մերձավոր Սիրաք Սարգսյանի համար: Սարգսյանը բավական խոսուն կենսագրություն ունի: Թավշյա հեղափոխությունից հետո չկարողացավ ընտրվել Դալարիկի համայնքապետ, հետո չընտրվեց ԱԺ պատգամավոր, հույս ունենք, որ կտապալվի նաև այս ընտրություններում, այլապես Արմավիրի գյուղացիությանը կարկուտից ու ցրտահարությունից բացի, ևս մեկ տարերային աղետ է սպասում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր