211652_close_icon
views-count1953 դիտում article-date 11:05 17-07-2015

ՕԵԿ-ականները իրար հերթ չտալով՝ լուրջ լոբբինգ են տանում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների. «Իրավունք»

«Իրավունքը» խոսել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ Սահմանադրության նախագծի վերաբերյալ, և քաղաքական գործիչը ասել է. «Ընդհանրապես չեմ կարդացել տեղյակ չեմ, ու այն դեռ քննարկման առարկա չի դարձել մեզ մոտ: Կքննարկենք ու, անպայման, տեղյակ կպահենք: Դեռ երկու-երեք օր պետք է, որպեսզի ուսումնասիրենք և հրապարակենք մեր կարծիքը»: «Սակայն, մինչ տիկին Բիշարյանը չի շտապում «դեմ» կամ «կողմ» արտահայտվել արդեն իսկ հրապարակված Սահմանադրության այս կամ այն կետին, հատկանշական է այն, որ ՕԵԿ-ական լրատվամիջոցներն ու կուսակցական ակտիվը իրար հերթ չտալով՝ լուրջ լոբբինգ են տանում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների»,-կարծիք է հայտնում թերթը:

Նմանատիպ նյութեր