1631 դիտում
13:11 10-01-2019
Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակում արժևորել է սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը:
Արամ Ա-ն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ հայկական սփյուռքի համար սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է:
«Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
15:17 30-04-2015
Ճապոնիայի վարչապետը Պուտինին ուղարկած նամակում բացատրել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելության չեղարկումը
2932 դիտում
13:18 01-08-2018
Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
1399 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
Այս բաժնից
562 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
907 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել