5433 դիտում
14:29 10-01-2019
Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել: Այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Լապշինի «Ֆեյսբուք»-ի էջից:
Ա. Լապշինը նշել է, որ դատարանը որոշում է կայացրել, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար:
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով իմ կողմից ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը:
Լապշինը գրառման մեջ նշել է նաև, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:
Նմանատիպ նյութեր
2538 դիտում
16:12 06-03-2017
ՄԱԿ-ի միջազգային դատարանում մեկնարկել է Մոսկվայի դեմ Կիևի ներկայացրած հայցի առաջին լսումը
829 դիտում
18:13 09-08-2023
ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները
Այս բաժնից
658 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ