2705 դիտում
16:00 10-01-2019
ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների փոխադրման, պահման ու թաղման նոր ծրագիր է հաստատվել
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026 թթ. միջուցառումների ծրագիրն ու գործողությունների պլան-ժամանակացույցը:
Ռազմավարությամբ նախատեսվում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:
Հայաստանում «Աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ՝ կխթանվի ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում ռադիոակտիվ թափոնների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը հանդիսանում է ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը:
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
09:35 13-03-2014
Հասարակական թևը չի մասնակցել «Ռուսալ-Արմենալի» թափոնների պահման տեղամասի նախագծի լսումներին․ ՀԺ
2504 դիտում
14:58 04-11-2016
ԱՄՆ-ի միջուկային թափոնների միակ պահման վայրում փլուզում է տեղի ունեցել
Այս բաժնից
583 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
3985 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
1024 դիտում
21:42 12-01-2025
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ