Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կենտրոնը կլուծարվի
Կառավարության որոշմամբ կլուծարվի է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը:
Արդյունքում կտնտեսվի 29 միլիոն 569.4 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17 հաստիքային միավոր ունեցող կենտրոնին: