5063 դիտում
10:19 12-01-2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը կդիմի՞ դատարան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իրենց հարցումը, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, պատասխան չստանա, պատրաստվում են գնալ մինչև վերջ:
«Նախկինում մենք քննադատել ենք նախկին իշխանություններին թափանցիկության բացակայության, հաշվետվողականության պակասի համար, բայց կոնկրետ այս դեպքը դեռևս տեղի չէր ունեցել։ Այսինքն՝ նախկինում քաղաքային իշխանությունները քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակել են պարգևավճարների հավելվածը, որտեղ երևում է, թե քաղաքապետարանի որ աշխատակիցը, ասենք՝ քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, թաղապետերը որքան գումար են ստացել որպես պարգևավճար։ Խոսքը մեկ միլիարդ դրամից ավելի բյուջե տնօրինելու մասին է, և եթե որոշում է կայացվում, որ չպետք է հրապարակվի պարգևավճարների ցանկը, ապա նշանակում է, որ հանրության, բնականաբար, նաև ավագանու մշտական վերահսկողությունից այս խնդիրը դուրս է գալիս»,- ասաց Խաժակյանը։
Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ «Լույս» դաշինքը դիմի նաև դատարան:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»